Թուրքիան և Իրաքը պայմանականորեն համաձայնեցրել են ավելի քան 20 համաձայնագրեր, որոնք կստորագրվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վաղը Իրաք նախատեսված այցի ընթացքում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ առաջիկա այցի նպատակն է ապահովել, որ երկու երկրների հարաբերությունները նպաստեն տարածաշրջանային կայունությանը, բարգավաճմանը և զարգացմանը։ Դիվանագետը նշել է, որ կողմերը երկար ժամանակ համագործակցում են անվտանգության, էներգետիկայի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների, առողջապահության և կրթության ոլորտներում։
Հաքան Ֆիդանը հայտնել է, որ Էրդողանն այցի շրջանակներում կլինի Բաղդադում և Էրբիլում։ Նախատեսվում են բանակցություններ Թուրքիայի ղեկավարի և Իրաքի նախագահի ու վարչապետի միջև։