Միջազգային

Շրի Լանկայում մրցարշավային մեքենան մխրճվել է հանդիսատեսի ամբոխի մեջ, կան զոհեր

Շրի Լանկայում 2024 թվականի Fox Hill Super Cross մրցարշավի ժամանակ մրցարշավային մեքենան դուրս է եկել վազքուղուց։ Այս մասին հայտնում է Newsfirst-ը։

Հաղորդվում է, որ մեքենայի վարորդը կորցրել է կառավարումն ու մխրճվել հանդիսատեսների ամբոխի մեջ։ 7 մարդ մահացել է, ավելի քան 20 մարդ վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց։