Իսրայելն առաջիկա օրերին կուժեղացնի պաղեստինյան Համաս շարժման վրա ռազմաքաղաքական ճնշումը և «ցավալի հարվածներ» կհասցնի, քանի որ դա Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման միակ ճանապարհն է, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Դիմելով ժողովրդին՝ Նեթանյահուն ընդգծել է, որ Համասը մերժել է պատանդներին ազատ արձակելու դիմաց հրադադարի վերաբերյալ բոլոր առաջարկները։ Նրա խոսքով՝ Համասը «միակ խաղացողն է, որը խանգարում է համաձայնության հասնելուն»։
«Հետևաբար, մենք նրան կհասցնենք լրացուցիչ և ցավալի հարվածներ, և դա տեղի կունենա մոտ օրերս, մենք կուժեղացնենք ռազմական և քաղաքական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա, քանի որ դա միակ ճանապարհն է ազատելու մեր պատանդներին և հասնելու մեր հաղթական նպատակին»,- ասել է Նեթանյահուն։