Միջազգային

Ներկայացուցիչների պալատն ընդունել է Ուկրաինային 61 մլրդ դոլարի օգնության մասին օրինագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արտահերթ նիստում ընդունել է Ուկրաինային գրեթե 61 մլրդ դոլարի լրացուցիչ օգնության մասին օրինագիծը։

Նախաձեռնությանն աջակցել է 311 կոնգրեսական, 112-ը դեմ են քվեարկել։ Փաստաթուղթն այժմ կուղարկվի Սենատի քննարկմանը: