Միջազգային

Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը

Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն Ուզբեկստանում դեսպանի պաշտոնում առաջադրել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի թեկնածությունը։

2017 թվականի հոկտեմբերին Տոյվո Կլաարը նշանակվել էր Հարավային Կովկասում և Վրաստանում ԵՄ հատուկ ներկայացուցիչ։ Մինչ այդ՝ 2014-2017 թվականներին, աշխատել էր Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ղեկավար։

2013 թվականի սեպտեմբերից մինչև 2014 թվականի դեկտեմբերը Կլաարը գլխավորել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը։