ՄԹ արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնն Իսրայել կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը որոշել է հակահարված տալ Իրանին՝ շաբաթավերջին իրականացրած օդային հարձակմանն ի պատասխան։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Երուսաղեմ կատարած այցի սկզբում Քեմերոնը նշել է, որ Իսրայելն «ակնհայտորեն որոշել է գործել»։
«Մենք հույս ունենք, որ նրանք դա կանեն այնպես, որ հնարավորինս քիչ սրեն իրավիճակը»,- հավելել է Քեմերոնը։
Նրա խոսքով՝ ՄԹ-ն ցանկանում է տեսնել G7-ի երկրների կողմից Իրանի դեմ համակարգված պատժամիջոցների կիրառում: