Միջազգային

Էրդողանը Թուրքիայում կհյուրընկալի ՀԱՄԱՍ-ի ղեկավարին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ նախատեսված է իր հանդիպումը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի հետ։ Այս մասին երկրի ղեկավարը հայտարարել է խորհրդարանում ելույթ ունենալիս։

«Այս շաբաթավերջին ես կընդունեմ ՀԱՄԱՍ-ի շարժման առաջնորդին։ Մենք կքննարկենք մի շարք հարցեր»,- ասել է Էրդողանը։

Հաղորդվում է, որ հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ ապրիլի 20-ին։