Միջազգային

«Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել մեր զինված ուժերին». Ռայիսի

Այսօր Իրանի բանակի օրն է։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այսօր առավոտյան, Իրանի բանակի զորահանդեսի ժամանակ շնորհավորելով Բանակի օրվա առթիվ, ասել է. «Բանակը կանգնած է ժողովրդի կողքին և գործում է ի պաշտպանություն հայրենիքի, տարածքային ամբողջականության և իսլամական հեղափոխության արժեքների: Մեր բանակն աշխարհի մյուս բանակներից տարբերվում է Աստծո հանդեպ հավատով և ապավինում է աստվածային զորությանը: Զինված և ժամանակակից բանակը, Իսլամական հեղափոխության պահապանների հզոր կորպուսը և մեր զինված ուժերը երկրի հզորության հենասյունն են: Տարածաշրջանի ուժերը կարող են ապավինել մեր զինված ուժերին»։

Նա հավելել է, որ եթե Իսրայելը «ամենափոքր խախտում» կատարի Իրանի տարածքի նկատմամբ, կկանգնի դաժան և կոշտ պատասխանի առջև։