Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ասուլիս է տվել հայկական լրատվականներին․
«Մենք գոհ չենք տարածաշրջանում լարվածության աճից, դա վնաս է թե Հայաստանի ու Ադրբեջանի հարևանների, թե տարածաշրջանի ժողովուրդների համար։ Երկու կողմերին հանգստության ու զսպվածության կոչ ենք անում, որ շարունակեն խաղաղության վերաբերյալ իրենց երկխոսությունը։ Գտնում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևորագույն գործոն է դիվանագիտությունը, ինքնիշխանության հարգանքն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը։ Պատերազմը խնդիրները չի լուծելու, անգամ պատերազմները լուծվում են դիվանագիտության ու երկխոսության միջոցով», - նշել է դեսպանը։