Միջազգային

Քննարկվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցությունը

Թբիլիսիում քննարկվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ռազմական համագործակցությունը:

Վրաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Թուրքիայի պաշտպանության ազգային կոմիտեի նախագահ Հուլուսի Աքարի և Վրաստանի պաշտպանության նախարարության ղեկավար Իրակլի Չիկովանիի հանդիպումը։

Եռակողմ համագործակցության նպատակը տարածաշրջանային անվտանգության ամրապնդումն է։

Նշենք, որ այս տարի Թբիլիսիում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։