Միջազգային

Մոլդովայում ԵՄ անդամակցման հանրաքվե կանցկացվի

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 20-ին Մոլդովայում հանրաքվե կանցկացվի ԵՄ-ին երկրի անդամակցության շուրջ: Մոլդովայի սահմանադրական դատարանը հավանություն է տվել ԵՄ-ին երկրի անդամակցության հարցով հանրաքվեի նախաձեռնմանը:

47 պատգամավորի դիմումի հիման վրա ընդունված որոշման մեջ նաև նշված է, որ նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-ին՝ հանրաքվեի հետ միասին: