ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը ՝ Ջիլը, 2023 թվականին վաստակել են 620.000 դոլար․ հայտնել է Սպիտակ տունը՝ հղում անելով հարկային հայտարարագրերին։ Այդ գումարից ամուսինները դաշնային եկամտահարկ են վճարել 146․600 դոլար՝ 23,7%-ի չափով։ Ջիլ Բայդենը նաև 3․500 դոլարի հարկեր է վճարել Վիրջինիայում։ Անցյալ տարի Բայդենները 20000 դոլար են նվիրաբերել 17 տարբեր բարեգործական հիմնադրամի։ Դրանցից 5.000-ը՝ Բո Բայդենի հիմնադրամին, որն անվանվել է նրանց զոհված որդու պատվին։
2022թ. ընտանիքի տարեկան եկամուտը կազմել է 579․500 դոլար։ ինչպես նշում է Bloomberg-ը, 2023 թվականին եկամուտների աճը կապված է Հյուսիսային Վիրջինիայի համայնքային քոլեջի պրոֆեսոր Ջիլ Բայդենի աշխատավարձի բարձրացման հետ։ Եկամուտներն աճել են նաև սոցիալական ապահովության նպաստների ավելացման հաշվին։