Միջազգային

Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները

Կուբան երկուշաբթի օրը հայտարարել է, որ միգրացիայի վերաբերյալ բարձր մակարդակի բանակցություններում պնդելու է թուլացնել ԱՄՆ պատժամիջոցները և դադարեցնել հատուկ վերաբերմունքը իր տարածք ապօրինի մուտք գործող կուբացիների նկատմամբ։ Բանակցությունները պետք է սկսվեն երեքշաբթի օրը՝ Վաշինգտոնում:

Ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ երկու ամենամյա հանդիպումների անցկացումը վերսկսվել է 2022թ. այն բանից հետո, երբ դրանք դադարեցվել էին ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի նախագահության ժամանակ և 2021թ. սկսած ԱՄՆ անօրինական մուտք գործող կուբացիների թվի ռեկորդային աճի ֆոնին: