Միջազգային

«ԵՄ-ը պետք է պատրաստ լինի ինքնուրույն պաշտպանել իրեն». Բորել

«Եվրոպական երկրները պետք է ինքնուրույն ապահովեն իրենց անվտանգությունը»․ ԵՄ արտաքին կապերի ծառայության կայքում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Մենք պետք է ռազմավարական պատասխանատվություն ստանձնենք Եվրոպան ինքնուրույն պաշտպանելու ունակության համար՝ միաժամանակ ուժեղ հենարան ստեղծելով Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ներսում», - նշել է նա: