Միջազգային

Ուկրաինան պատրաստվում է ՆԱՏՕ-ից 5 նավ ստանալ

Սև ծովում հիմնական սպառնալիքներից մեկը շարունակում է մնալ ականային վտանգը․ հեռուստամարաթոնի եթերում հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի խոսնակ Դմիտրի Պլետենչուկը: 

Նա նաև նշել է, որ ականները Ուկրաինայի և Սև ծովում նրա հարևանների ընդհանուր խնդիրն են: Նրանց թվում են, մասնավորապես, ՆԱՏՕ-ի երեք անդամներ՝ Ռումինիան, Բուլղարիան և Թուրքիան։ Պլետենչուկի խոսքով՝ ուկրաինական անձնակազմերը արդեն պատրաստություն են անցել: «Բացի այդ, ևս երեք նավ պատրաստվում են փոխանցել Նիդեռլանդներից և Բելգիայից։ Այդ անձնակազմերն արդեն իսկ շարունակում են վերապատրաստվել։ Ընդհանուր առմամբ, մենք նախատեսում ենք ստանալ հինգ նավ, որոնք ականային են», - ասել է Պլետենչուկը։