Ապրիլի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտգործնախարար Հոսեյն Աբդոլլահիանի միջև։
Ուշադրության կենտրոնում է եղել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։ Իրանի ԱԳՆ ղեկավարը ռուս գործընկերոջը տեղեկացրել է Թեհրանի ձեռնարկած միջոցառումների մասին՝ ի պատասխան ապրիլի 1-ին Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի վրա իսրայելական ավիահարվածի։
Ինչպես նշվել է, տարածաշրջանում իրավիճակի լրացուցիչ սրումը և նոր վտանգավոր սադրիչ գործողությունները կարող են հանգեցնել Մերձավոր Արևելքում լարվածության աճի։ Նման սցենարների կանխարգելումը և դրանց արմատական պատճառների վերացումը պետք է լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ ուշադրության կենտրոնում։