Միջազգային

6 մարդ է մահացել Սիդնեյի առևտրի կենտրոնում դանակահարության հետևանքով

Վեց մարդ է զոհվել Սիդնեյում առևտրի կենտրոնում այցելուների վրա անհայտ անձի կողմից դանակով հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Sydney Morning Herald-ը: 

8 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, հոսպիտալացվել է; 

Դեպքի վայր ժամանած իրավապահները տարհանել են մարդկանց և արգելափակել շենքը:

ԶԼՄ-ների տեղեկություններով՝  ձերբակալման պահին ոստիկանները կրակել են հանցագործի վրա, որը ևս մահացածների թվում է: