Միջազգային

Թուրքիայում նշել են ճոպանուղու վթարի հնարավոր պատճառը

Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Տունչը հայտարարել է, որ իշխանություններն Անթալիայում ճոպանուղու վթարի հետաքննության շրջանակում ձերբակալել են 13 մարդու։

Ըստ հետաքննության՝ վթարի նախնական պատճառ է համարվում մետաղական կառույցների կոռոզիան։

Փրկարարները շաբաթ օրն ավարտել են 174 մարդկանց տարհանումը: Նրանք այնտեղ անցկացրել են գրեթե մեկ օր։ 

Տունչը պարզաբանել է, որ միջադեպը հանգեցրել է մեկ մարդու մահվան, ընդհանուր առմամբ՝ տուժել է 17 մարդ։ Արդարադատության նախարարը տեղեկացրել է նաև, որ ճոպանուղին շահագործող ընկերությունն արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման ծրագիր չի ունեցել։