Միջազգային

Ֆինլանդիան կփակի ծովային անցակետերը Ռուսաստանի հետ սահմանին

Ֆինլանդիան ապրիլի 15-ից կփակի ծովային անցակետերը Ռուսաստանի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայությունը:

Կդադարի նավերի երթևեկությունը  Նույամաայով դեպի Սայմենյան ջրանցք, ինչպես նաև Հաապասաարի և Սանտիո ծովային անցակետերով։ 

Ֆինլանդիայի իշխանությունները նախատեսում են կանխել անօրինական միգրացիան ծովային ճանապարհով: