Միջազգային

ԱՄՆ նախկին դեսպանը դատապարտվել է Կուբայի օգտին լրտեսելու համար

Արգենտինայում և Բոլիվիայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մանուել Ռոչան դատապարտվել է 15 տարվա ազատազրկման Կուբայի օգտին լրտեսության համար, գրում է Reuters-ը։

Դատարանն ամբաստանյալին դատապարտել է հինգ տարվա ազատազրկման օտարերկրյա կառավարության գործակալ հանդես գալու և դավադրության համար և լրացուցիչ տասը տարվա ազատազրկման՝ բուն գործունեության համար։

Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը Ռոչային մեղադրանք էր ներկայացրել 2023 թվականի դեկտեմբերի 4-ին։ Ըստ գլխավոր դատախազի, սա «օտարերկրյա գործակալի ամենախոշոր և կայուն ներթափանցումներից մեկն է Միացյալ Նահանգներ»: Ենթադրվում է, որ Ռոչան աշխատել է Կուբայի կառավարությունում ավելի քան 40 տարի։