ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդհատել է իր հանգստյան օրը և վերադառնում Սպիտակ տուն՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված իր անվտանգության թիմի հետ խորհրդակցություն անցկացնելու նպատակով, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նախկինում հրապարակված ժամանակացույցի համաձայն՝ ուրբաթ երեկոյան Բայդենը մեկնել էր Դելավեր քաղաքի իր Rehoboth Beach նստավայր: Նա այնտեղ պետք է մնար մինչև կիրակի։
Բայդենի չնախատեսված վերադարձը մայրաքաղաք, ըստ ամերիկյան աղբյուրների, պայմանավորված է Իրանի կողմից Իսրայելին սպառնացող հարվածով: Ավելի վաղ նշվել էր, որ ԱՄՆ-ն նոր ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք՝ Իսրայելի նկատմամբ Իրանի հնարավոր հարձակմանը պատրաստ լինելու համար: