Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը կկայանա հոկտեմբերի 7-ին՝ Մոսկվայում: Այդ մասին Մինսկում ընթացող ԱԳՆԽ նիստում հայտնել Է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Նեղ ձևաչափով որոշում է կայացվել արտգործնախարարների խորհրդի հերթական նիստն անցկացնել 2024 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Մոսկվա քաղաքում», - ասել է նա: