Միջազգային

Պուտինը կարող է այցելել Թուրքիա մինչև ապրիլի վերջ

Մի քանի բարձր մակարդակի այցեր Թուրքիա հնարավոր են մինչև ապրիլի վերջ։ Դրանց թվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, պնդում է թուրքական իշխանամետ Yeni Şafak թերթը։ Տեղական ԶԼՄ-ներն ավելի վաղ քանիցս հայտնել էին Պուտինի Թուրքիա կատարելիք այցի հնարավորության մասին, աակայն պաշտոնական Անկարան դեռ չի հաստատել այդ տեղեկությունը: Մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից հետո Պուտինի ենթադրյալ այցի մասին խոսել է նաև Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ապրիլի 8-ին հայտնել էր, որ Պուտինի և Էրդողանի միջև շփումները նախապատրաստվում են և հնարավոր են տեսանելի հեռանկարում, սակայն հստակ ժամկետներ դեռևս որոշված չեն: