«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց», - հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը: Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն հարց է ուղղել Մեթյու Միլլերին՝ տեսնու՞մ եք ժողովրդավարության ետընթաց Վրաստանում։ Ի պատասխան՝ Միլլերը հայտարարել է, որ կարող է նույն գնահատականը տալ այդ կապակցությամբ, ինչ նախորդ մամուլի ասուլիսում․
«Ես չեմ ուզում լայն գնահատական տալ, բացառությամբ նրա, որ տվել եմ օրերս այս կոնկրետ օրենքի վերաբերյալ։ Մասնավորապես, մենք կարծում ենք, որ դա կվնասի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք աշխատում են Վրաստանի քաղաքացիների կյանքի բարելավման ուղղությամբ, և կհեռացնի Վրաստանը եվրոպական ուղուց։ Դա դեռ օրինագիծ է», - հայտարարել է Մեթյու Միլլերը։