Միջազգային

Իրանը կարող է հարվածել Իսրայելին առաջիկա 24-48 ժամվա ընթացքում

Մեջբերվում է ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը պատրաստվում է առաջիկա 24-48 ժամվա ընթացքում Իրանի կողմից ուղղակի հարձակման, «հնարավոր է՝ իսրայելական հողի վրա»՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզության հաղորդագրությունները: «The wall Street Journal»-ի զեկույցում մեջբերվում է ամերիկյան անանուն աղբյուրը, որը պնդում է, որ Իսրայելը պատրաստվում է հնարավոր հարվածի կա՛մ Իսրայելի հարավին, կա՛մ հյուսիսին:

Նշվում է նաև, որ իրանական ռեժիմին մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ Թեհրանը դեռևս վերջնական որոշում չի կայացրել: Իրանը սպառնացել է պատասխանել Իսրայելին ապրիլի 1-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա հասցված ավիահարվածից հետո, որի հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի հրամանատարներ, այդ թվում՝ երկու գեներալ: