Միջազգային

Գազայի հատվածում 24 ժամում 63 պաղեստինցի է սպանվել

Գազայի հատվածում անցած մեկ օրվա ընթացքում առնվազն 63 պաղեստինցի է սպանվել իսրայելական հարձակումների հետևանքով, ևս 45-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է պաղեստինյան «ՎԱՖԱ» գործակալությունը։

Իսրայելական բանակը, նրա տվյալներով, ինտենսիվ ավիահարվածներ և ռմբակոծություններ է իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ փախստականների ճամբարի շրջանում: Բացի այդ, անօդաչուների հարձակման է ենթարկվել պաղեստինյան անկլավի հյուսիսում գտնվող Ջաբալիա փախստականների ճամբարը։