Միջազգային

ՌԴ բյուջեի եկամուտները ավելացել են 50%-ով

Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն այս շաբաթ զեկուցել է 2024 թվականի առաջին եռամսյակի դաշնային բյուջեի կատարողականի մասին: Արդյունքները բարձր են եղել գերատեսչության սպասումներից. եկամուտներն աճել են միանգամից 53,5%-ով։ Մարտ ամսվա վիճակագրությունը ռեկորդային է դարձել դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ 

Աճն ապահովել է ոչ միայն թանկ նավթը, այլև ոչ հումքային հարկերից մուտքերը։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայում պատերազմի և Վլադիմիր Պուտինի սոցիալական խոստումների ֆոնին, Ռուսաստանի իշխանությունները նույնպես ավելի շատ են ծախսում, քան նախորդ տարի, բայց բյուջեի դեֆիցիտը նման եկամուտներով, այնուամենայնիվ, հնարավոր եղավ կրճատել: