Բիզնեսը բողոքել է չինական բանկերի կողմից Ռուսաստանից վճարումների արգելափակումից՝ էլեկտրոնիկայի հավաքման բաղադրիչների մատակարարման համար։ Չինաստանին բաժին է ընկնում այս ոլորտում համաշխարհային մատակարարումների գրեթե 100%-ը։
Խոսքը, մասնավորապես, «հավաքածու-կոմպլեկտների» մասին է, որոնք ներառում են պրոցեսորներ, սարքերի կորպուսներ, էկրաններ և այլն։ Թերթի զրուցակցի խոսքով՝ չինացի գործընկերները մարտի վերջից զգուշացնում են ռուսական էլեկտրոնիկայի արտադրողներին, որ Ռուսաստանից իրավաբանական անձանց վճարումները չեն անցնում Չինաստանի բանկերով: Ընդ որում, գործարքները արգելափակվում են նույնիսկ այն ընկերությունների մոտ, որոնք պայմանավորվել են ռուս հաճախորդների հետ էլեկտրոնիկայի հավաքման համար բաղադրիչների մատակարարման երկարաժամկետ պայմանագրերի մասին։