Միջազգային

Օրենբուրգի իշխանությունները մոտ 1500 տների հեղեղում են կանխատեսում

Օրենբուրգի շրջանի իշխանություններն առաջիկա 24 ժամվա ընթացքում՝ մինչև շաբաթ երեկո, կանխատեսում են մոտ 1500 տների և ավելի քան 1600 տնային տնտեսությունների ջրի տակ մնալու վտանգ։

«Առաջիկա օրվա համար կանխատեսվում է ջրի մակարդակի հետագա բարձրացում և մոտ 1500 տների և ավելի քան 1600 սեփական հողատարածքների հեղեղումներ հինգ շրջանների 29 բնակավայրում՝ Օրենբուրգ, Իլեկ և Բելյաևսկի շրջաններ, Կուվանդիկ քաղաքային թաղամաս»,- հաղորդում է տեղի իշխանությունը։