Միջազգային

ԱՄՆ-ն նոր ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք

ԱՄՆ-ն նոր ուժեր է տեղափոխում Մերձավոր Արևելք, որպեսզի պատրաստվի Իրանի հնարավոր հարձակմանն Իսրայելի վրա, որը կարող է տեղի ունենալ նույնիսկ այսօր:

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Քիրբին հայտարարել է, որ «ուժի կեցվածքի փոփոխություններ» են կատարվել՝ ապահովելու, որ ԱՄՆ-ը «պատշաճ կերպով պատրաստ լինի» Իրանի ցանկացած հարձակման:

Նա հրաժարվել է այլ մանրամասներ հաղորդել տեղակայման առանձնահատկությունների մասին: 

Իսրայելը պատրաստվում է իրանական հարձակման առաջիկա 48 ժամվա ընթացքում. հաղորդում են CBS-ը և Bloomberg-ը՝ հղում անելով ԱՄՆ հետախուզությանը: