Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր կհանդիպի Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Նախատեսված են հանդիպումներ առերես և ընդլայնված ձևաչափով, որից հետո Իրակլի Կոբախիձեն և Օլաֆ Շոլցը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին: