Միջազգային

Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Капустин Яр փորձադաշտից իրականացվել է շարժական ցամաքային հրթիռային համակարգի՝ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձնական արձակում. հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ հրթիռների արձակման խնդիրները կատարվել են ամբողջությամբ, արդյունքները հաստատում են ռուսական հրթիռների բարձր հուսալիությունը։ 

Հաղորդվում է, որ այն նկատվել է Ռուսաստանի տարբեր քաղաքներում, ինչպես նաև Իրանում և Իսրայելում: