Միջազգային

Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Թուրքիայի ԱԳ նախարարները

Իրանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդուլլահիանը և Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել: Այդ մասին տեղեկությունը տարածել Է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Գազայի հատվածում տիրող իրավիճակի վերաբերյալ: Կողմերը քննարկել են նաև Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հրթիռային հարվածի հետևանքները և այդ հարվածի արձագանքը: