Միջազգային

«Առանց ՌԴ-ի խաղաղություն չի կարող լինել». Ավստրիայի կանցլեր

Ավստրիայի կանցլեր Կարլ նե համերը համոզված է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համար Ռուսաստանին հարկավոր է նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին նա հայտարարել Է Zeit-ին տված հարցազրույցում․ հաղորդում է «Spiegel»-ը։

Ավստրիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Ուկրաինայում պատերազմը կարելի է ավարտել միայն ՌԴ-ի հետ երկխոսության միջոցով, ուստի նրա հետ բանակցություններն անխուսափելի են: «Առանց Ռուսաստանի խաղաղություն չի կարող լինել», - ընդգծել է Նեհամերը: Կանցլերը նաև մտահոգություն է հայտնել, որ այս պատերազմն ավելի մասշտաբային և անվերահսկելի դառնալու ներուժ ունի: