Միջազգային

«Հայաստան-ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ դեմ». Մհեր Գրիգորյան

«Հայաստան-ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը ուղղված չէ ԵԱՏՄ դեմ». Մհեր Գրիգորյան

«ԱՄՆ-ի և Եվրամիության հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դեմ»․ «Ռիա Նովոստի» գործակալությանը ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Հայաստանը հայտարարել է իր առևտրատնտեսական կապերի հետագա դիվերսիֆիկացման մտադրության մասին։ Նման տնտեսական քաղաքականություն այսօր վարում են գրեթե բոլոր երկրները, և դա չի արվում որևէ երկրի կամ միության դեմ։ Առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացման քաղաքականությունն ուղղված չէ որևէ միության, առավել ևս՝ ԵԱՏՄ-ի դեմ», - հայտարարել է Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ սերտ փոխգործակցությունը չի խանգարում ԵՏՄ-ին Հայաստանի մասնակցությանը, և արդյոք երկիրը պատրաստվում է դուրս գալ այդ միավորումից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական