Միջազգային

ՌԴ ԱԳ փոխնախարարն ու Թուրքիայի դեսպանը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում

Ապրիլի 10-ին Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Թ. Բիլգիչին՝ նրա խնդրանքով: Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «քննարկվել են մի շարք արդիական հարցեր, առաջին հերթին՝ կապված Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հետ»։ Երկուստեք հետաքրքրություն է հայտնվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան՝ Վրաստանի համար «բաց դռնով») շրջանակներում ռիթմիկ աշխատանքը շարունակելու հարցում՝ որպես Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման առանցքային գործոն:

Ընդգծվել է «հավաքական Արևմուտքի» կողմից այդ տարածաշրջան լարվածություն մտցնելու, այն «իրենց կոնյունկտուրային շահերից ելնելով ապակայունացնելու փորձերի քննադատական գնահատականը»։