Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը խոստացել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումներն օրական հասցնել ավելի քան 500 բեռնատարի․
«Մենք նախատեսում ենք Գազան հեղեղել օգնությամբ և ակնկալում ենք, որ շատ շուտով կհասնենք օրական 500 բեռնատարի ցուցանիշին», - ասել է նա: «Մենք նաև կարագացնենք անվտանգության ստուգումները և կուժեղացնենք աշխատանքը միջազգային գործընկերների հետ», - հավելել է նախարարը: