ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդը հայտարարել է, որ առաջնորդների որդիների սպանությունը խմբավորմանը կդարձնի «ավելի անսասան իրենց սկզբունքներում և հողին նվիրվածությամբ»: «Համաս»-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեի երեք որդին սպանվել են Գազայում Իսրայելի ավիահարվածի հետևանքով։ Սպանություն, որը սպառնում է բարդացնել ընթացիկ բանակցությունները, որոնք ուղղված են հրադադարի ապահովմանը և պատանդների գործարքներին:
«Յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ բանակցությունների ընթացքում և գործարքի կնքումից առաջ իմ երեխաներին թիրախավորելով՝ ես համաձայն կլինեմ ստիպել ՀԱՄԱՍ-ին՝ հրաժարվել իր պահանջներից, սխալվում է», - ասվում է Հանիեի հայտարարության մեջ: