Ուկրաինայի պատերազմի ընթացքում ռուսական զինված ուժերն աճել են, ոչ թե նվազել․ չորեքշաբթի հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան գեներալը:
«Իրականում, այժմ ռուսական զորքի թիվը 15%-ով ավել է, քան եղել է Ուկրաինա ներխուժման պահին», - հայտարարել է ԱՄՆ բանակի գեներալ Ջոն Քերին: Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Քրիստոֆեր Կավոլին այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովում լսումների ժամանակ:
«Անցած տարվա ընթացքում Ռուսաստանն առաջնագծում իր զորքերի թիվը 360․000-ից հասցրել է 470․000-ի», - շարունակել է Կավոլին՝ հավելելով, որ թվաքանակի աճը կապված է Ռուսաստանի զորակոչային տարիքի բարձրացման հետ․ 27-ից այն հասցվել է 30-ի: Այս աճը, Կավոլիի խոսքով, նշանակում էր, որ Ռուսաստանը կարողացել է ավելացնել «առկա զորակոչիկների թիվը 2 միլիոնով»: