ԱՄՆ-ն դիմել է մերձավորարևելյան պետություններին՝ խնդրելով Իրանին հասցնել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու կոչը: Այդ մասին հայտնում է «Reuters» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։
Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի հարցերով Սպիտակ տան ԱԽ համակարգող Բրեթ Մաքգուրքը դիմել է Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի և Իրաքի ԱԳ նախարարներին՝ խնդրելով Դամասկոսում իր հյուպատոսությանը հարվածելուց հետո Իրանին հասցնել «Իսրայելի հետ լարվածությունը նվազեցնելու հրատապ կոչը»: Գործակալության աղբյուրը նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները, որոնց հետ խոսել է Սպիտակ տան ԱԽ ներկայացուցիչը, կատարել են նրա խնդրանքը: