Հնդկաստանը ռազմական կցորդներ կնշանակի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Նյու Դելին նոր ռազմական կցորդներ կնշանակի Եթովպիայում, Կոտ դ' Իվուարում, Մոզամբիկում և Ջիբութիում: Այդ որոշումը համապատասխանում է ռազմավարական փոխգործակցության ընդլայնման Հնդկաստանի առաջնահերթություններին․ հայտնում է «PTI» լրատվական գործակալությունը:
Հնդկաստանը ռազմական կցորդներ կտեղակայի նաև Ֆիլիպիններում, Հայաստանում և Լեհաստանում։ Նյու Դելին նախատեսում է նաև ռացիոնալացնել ռազմական պաշտոնյաների իր թիմերի աշխատանքը Մոսկվայում դեսպանատանը և Լոնդոնի Գերագույն կոմիսարիատում․ հայտնում է PTI-ն: