Միջազգային

Էրդողանն ու Ռաիսին տարածաշրջանային հարցեր են քննարկել

Թուրքիայի նախագահի աշխատակազմը հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Իրան հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ:

Առաջնորդները նաև շնորհավորել են միմյանց Ռամադանի տոնի կապակցությամբ: