Միջազգային

Բայդենը Կիսիդային սկավառակների հավաքածու է նվիրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային նվիրել է փայտե սեղան և վինիլային ձայնագրությունների հավաքածու: Այդ մասին հայտնել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։

Որպես պաշտոնական նվեր՝ ԱՄՆ առաջնորդը և առաջին տիկինը Ճապոնիայի վարչապետին և նրա տիկնոջը նվիրել են սև ընկույզից պատրաստված ձեռագործ սեղան՝ հուշատախտակով, որն արտադրվել է Փենսիլվանիա նահանգում: Բացի այդ, Բայդենը Կիսիդային նվիրել է շրջանակված վիմագրություն և երկու վինիլային ձայնասկավառակ՝ նկարիչ Բիլի Ջոելի ինքնագրերով, ինչպես նաև «ամերիկացի նշանավոր երաժիշտների վինտաժային վինիլային ձայնասկավառակների հավաքածու»: