Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ապրիլի 11-12-ը կայցելի Ռուսաստան և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Պուտինն ու Լուկաշենկոն կքննարկեն փոխադարձ, տարածաշրջանային ու միջազգային հետաքրքրություն ունեցող հարցեր։ Նրանք քննարկելու են նաև փոխադարձ ծրագրերը տիեզերքի ոլորտում։