Միջազգային

Վենեսուելայում ձերբակալվել են նախկին կառավարության անդամներ

Վենեսուելայում ձերբակալել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների՝ տնտեսության նավթագազային և ֆինանսական հատվածներում կոռուպցիայի վերաբերյալ քրեական գործով: Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է «Venezolana de Televisión» հեռուստաալիքով։

Ձերբակալվել են Վենեսուելայի տնտեսության հարցերով նախկին փոխվարչապետ, նավթի նախարար և «Petr leos de Venezuela» (PDVSA) պետական նավթագազային ընկերության նախագահ Թարեկ Էլ-Այսամին, ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Սիմոն Ալեխանդրո Սերպան և հայտնի գործարար Սամարկ Լոպեսը: