«Boeing»-ը դադարեցնում է իր F/A-18 Super Hornet բազմաֆունկցիոնալ կործանիչի արտադրությունը մինչև 2027 թվականը: Ընկերությունը վերջին պատվերը ստացել է ԱՄՆ ռազմածովային ուժերից՝ մարտի 19-ին։ Նրանք պահանջել են 1,3 միլիարդ դոլար արժողությամբ 17 F/A-18: «Bulgarian military»-ը գրում է, որ պատճառը նոր պատվերների բացակայությունն է։ Եթե չլիներ ԱՄՆ ռազմածովային ուժերը, ապա վերջին ինքնաթիռները կթողարկվեին 2025թ.։
«Boeing»-ի մարտական ինքնաթիռների գծով փոխնախագահ Մարկ Սիրսը հայտարարել է, որ արտադրության ուղղության փոփոխությունն արդեն հորիզոնում է: