Միջազգային

Իսպանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը

Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալվարեսը չորեքշաբթի օրը հաստատել է, որ Մադրիդը մինչև հուլիս կճանաչի Պաղեստին պետությունը:

«Մեզ իսկական պաղեստինյան պետություն է պետք», - հայտարարել է Ալբարեսը Բրյուսելում՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Պաղեստինի ժողովուրդը չպետք է դատապարտված լինի փախստականների հավերժական վիճակին», - հավելել է նա։ Իսպանիայի խորհրդարանը 2014թ.-ին ոչ պարտադիր բանաձև ընդունեց հօգուտ պաղեստինյան պետականության ճանաչման, բայց և՛ աջ կենտրոնամետ վարչապետ Մարիանո Ռախոյը, և՛ նրա իրավահաջորդը՝ Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Պեդրո Սանչեսը, պնդում էին, որ պաշտոնական ճանաչումը պետք է տեղի ունենա միայն Եվրամիության մնացած երկրների հետ համատեղ: 1994-ին Իսպանիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Պաղեստինի անկախությունը ճանաչելու մասին բանաձևը, և այն ընդունվեց 1995-ին: