Պերուի Կոնգրեսը (միապալատ խորհրդարան) վստահություն է հայտնել վարչապետ Գուստավո Ադրիանսենի կառավարությանը, որը նշանակվել է նախագահ Դին Բոլուարտեի կողմից։ Նրա դեմ հետաքննություն է ընթանում ապօրինի հարստացման կասկածանքով:
Ավելի վաղ կոնգրեսի 25 պատգամավորից բաղկացած խումբը հանդես էր եկել երկրի նախագահ Դին Բոլուարտեին իմփիչմենթ հայտարարելու նախաձեռնությամբ՝ անցած շաբաթ նրա նստավայրում կատարված խուզարկություններից հետո: Խորհրդարանականները կարծում են, որ Բալուարտեն չի կարող կառավարել երկիրը «մշտական բարոյական անգործունակության» և ապօրինի հարստացման կասկածների պատճառով: Նախաձեռնությունը կքննարկվի խորհրդարանի առաջիկա նիստերից մեկում։