Միջազգային

Ֆինլանդիան ռազմական վտանգ չի տեսնում

Ֆինլանդիայի համար ռազմական սպառնալիք չկա, սակայն երկիրը պետք է պատրաստ լինի անվտանգության ոլորտում իրավիճակի կտրուկ վատթարացմանը։ Այդ մասին առաջին մամուլի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆինլանդիայի պաշտպանական ուժերի նոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Յաննե Յաակկոլան։

«Ֆինլանդիայի համար ռազմական սպառնալիք չկա։ Սակայն պետք է պատրաստ լինել նրան, որ անվտանգության վատթարացած իրավիճակը երկար ժամանակ կպահպանվի, իսկ իրավիճակի փոփոխության դեպքում ստիպված կլինենք արագ արձագանքել», - ասել է նա՝ օրինակ բերելով ֆիննա-ռուսական սահմանին փախստականների հետ կապված իրավիճակը։