Հինգշաբթի Թայվանի Արեւելքում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը գերազանցել է 1000-ը, չնայած զոհերի թիվը մնացել է անփոփոխ՝ 9 մարդ:
Երկրաշարժը, որն ամենաուժեղն է վերջին 25 տարվա ընթացքում, տեղի է ունեցել չորեքշաբթի առավոտյան։ Այն եղել է հիմնականում գյուղական վայրերում և նոսր բնակեցված Արևելյան Հուալյան շրջանում: